Ինդոնեզիայում զինված կինը փորձել է նախագահական պալատ ներխուժել

Ինդոնեզիայում զինված կինը փորձել է նախագահական պալատ ներխուժել, գրում է ANTARA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ 30-ամյա կինը փորձել է ներխուժել Մերդեկա նախագահական պալատ։ Նախագահի անվտանգության ծառայության հերթապահ աշխատակիցները նկատել են կնոջ կասկածելի պահվածքը եւ սկսել ուշադիր հետեւել նրա գործողություններին։ Պալատի պարիսպը շրջանցելու անհաջող փորձից հետո անհայտ կինը հագուստի տակից ատրճանակ է հանել ու ուղղել զինվորականների վրա։ Անվտանգության աշխատակիցն անմիջապես զինաթափել է կնոջը։ Ինդոնեզիայի նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ ձերբակալված կինը գործել է ինքնուրույն եւ կազմակերպված ահաբեկչական խմբավորման մաս չի կազմել։ Նա նաեւ հայտնել է, որ կնոջ զենքն ինքնաշեն է եղել։ Հանցագործի շարժառիթներն ու նպատակները հետաքննվում են։

Լրահոս