Իլհամ Ալիեւն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ալիեւի մամուլի ծառայությանը։ Հանդիպման մանրամասների մասին դեռ չի տեղեկացվում։ Նշենք, որ Ռիքերը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է, բայց նրա պաշտոնի այս մասն Ադրբեջանում անտեսում են՝ դրանով իսկ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ-ի «չկայացածությունը»։

Լրահոս