Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախկին նախարարներից․Հենրիխ Դանիելյան

Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախկին նախարարներից, ինչու՞ է սկսել քրեական հետապնդումներ իրականացնել նրանց նկատմամբ։ Պատասխանն ակնհայտ է. Նիկոլն ուզում է Արցախի հանձնման գործընթացը, բանակի քանդման պատասխանատվությունը գցել նախկին նախարարների վրա և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց` շինծու և հորինված գործերի միջոցով։ Սրա վառ ապացույցն է նաև Ջալալ Հարությունյանի կալանավորումը 44֊օրյա պատերազմից հետո, երբ նրան շնորհեցին«Արցախի հերոս»֊ի կոչում, այնուհետև նրան մեղադրեցին ռազմական գործողությունների ժամանակ անփույթ վերաբերմունքի և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատաարելու մեջ, որի հետևանքով հայկական բանակն ունեցավ և´ մեծաքանակ մարդկային ուժի կորուստներ, և´ զինտեխնիկայի կորուստներ։ Այս ամենը վերագրեցին Ջալալ Հարությունյանին և կալանավորեցին նրան` Նիկոլի ուսերից փորձելով հանել ողջ կատարվածի մեղավորությունը։ Հիմա Նիկոլը ամեն ինչ անում է, որպեսզի կալանավորվեն պաշտպանության նախարարները, որպեսզի վերջապես Արցախը հանձնելու ծանր բեռը կարողանա գցել իր ուսերից, բայց Նիկոլին չի´ հաջողվելու այդ մեծ մեղքը գցել իր ուսերից` այլոց վրա, քանի որ հասարակության համար ակնհայտ է դառնում, որ կեղծ էր Նիկոլի այն թեզը, որ ասում էր.֊«Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: Մի լավ ու ներկա պահին համարժեք ասացվածք կա.»Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի մեջը»:Նիկոլի փորած փոսը շատ խորն է, և այդ խորը փոսում հայտնվելու են հենց ինքը` Նիկոլն ու իր թիմակիցները` բոլոր մեղքերը իրենց ուսերին վերցրած։

Լրահոս