«Ժողովուրդ». Ոչ մի հանդիպում՝ առանց նրա․ Արայիկ Հարությունյանի օգնականը՝ խիստ կարևոր անձ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որեւէ հանդիպման չի գնում: Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրն է հայտնում, այլ Հարությունյանի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերն են բացեիբաց խոսում այդ մասին: Երեկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի անդամների հետ հանդիպման նորից իր օգնական Հովհաննես Պողոսյանի հետ է գնացել: Վերջինս ոչ միայն ուղեկցում է Հարությունյանին, այլ նաեւ պարտադիր կերպով մասնակցում է բոլոր հանդիպումներին ու, որպես խիստ կարեւոր անձ ու դերակատար, նստում վերադասի կողքին: Իհարկե, անհասկանալի է, թե այդ երբվանից կամ պաշտոնական ինչ արարողակարգով է Հարությունյանի օգնականը պարտադիր մասնակցում բոլոր հանդիպումներին, բայց կառավարական կաբինետի մեր աղբյուրները փոխանցում են, որ նույն կարգավիճակով Պողոսյանը նաեւ արտասահմանյան գործուղումների ժամանակ տեղի ունեցող հանդիպումներին է ներկա գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Պողոսյանը Արայիկ Հարությունյանի վարորդն է եղել վերջինիս՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ: Առավել քան տարակուսելի է, թե վարորդից օգնական դարձած Պողոսյանը ինչ հարցերում է կարողանալու օգնել Հարությունյանին, եւ որն է պատճառը, որ նա Հարությունյանի հետ ու նրա կողքին պարտադիր պետք է ներկա լինի բոլոր հանդիպումների, այցերի, գործուղումների ժամանակ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս