«Ժողովուրդ». Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տեւական դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան եւ բնականոն կերպով մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական նստաշրջանի աշխատանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր խմբակցությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրները, երբ իսկապես օրհասական վիճակ է ստեղծվել: Ընդդիմադիրները որոշել են վերադառնալ եւ պայքարել նաեւ այդպես՝ զուգահեռ շարունակելով նաեւ բողոքի ակցիաները: Նկատենք, որ վերջին նստաշրջանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն մասնակցում էին նստաշրջանի աշխատանքներին քվեարկությունների տեսքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս