Ժամկետային ծառայության ժամկետի ավելացումը կախված է պաշտպանության նախարարությունից․ Պեսկով

Կրեմլը որեւէ դիրքորոշում չունի բանակում զորակոչով ծառայության ժամկետը մինչեւ երկու տարի ավելացնելու վերաբերյալ, ամեն ինչ կախված է ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկներից, ՊՆ կողմից հայտարարություններ չեն եղել այս հարցի մասին։ Հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Համաձայնեք, որ այստեղ որոշիչ ձայնը պատկանում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ին։ Ամեն ինչ կախված է հենց պաշտպանության նախարարության դիրքորոշումից, ՊՆ պահանջներից, նրանց առաջարկություններից։ ՊՆ-ից այս հարցի վերաբերյալ որեւէ հայտարարություն մենք չենք լսել»,- ասել է Պեսկովը։ «Մենք տեսնում ենք հայտարարությունները, կարդում ենք, բայց այստեղ այդ մասին որեւէ դիրքորոշում չկա։ Վարչակազմում դրա առնչությամբ որեւէ խոսակցութուն չի եղել», - ընդգծել է Պեսկովը։ Ավելի վաղ Դաշնության խորհրդի պաշտպանական կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը նշել էր զորակոչով ծառայության ժամկետը ինչպես նախկինում մինչեւ երկու տարի դարձնելու մասին, կոմիտեն ուժային գերատեսչությունների հետ խորհրդակցություններ կանցկացնի։

Լրահոս