Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են՝ մեկ զոհ, երկու վիրավոր

Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են մեկ զոհ և երկու վիրավոր: Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը և լուսանկարները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է ՊՆ տեղեկագրում:

Լրահոս