Ժամը 15։00-ի դրությամբ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական դեպքի վայր

Ժամը 15։00-ի դրությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի գնացել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամաս, որտեղ այսօր տեղի է ունեցել 15 պարտադիր ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՊՆ-ից։ «Դեպքից հետո ՊՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բարձրաստիճան սպաներ են գնացել դեպքի վայր եւ այժմ էլ այնտեղ են։ Պաշտպանության նախարարը դեռ դեպքի վայր չի գնացել»,- հայտնել են ՊՆ-ից։

Լրահոս