Թուրքիան 130 տոկոս մաքսատուրք է սահմանում ցորենի, գարու եւ եգիպտացորենի ներկրման համար

Թուրքիան մայիսի 1-ից ցորենի, գարու եւ եգիպտացորենի ներկրման համար 130 տոկոս մաքսատուրք է սահմանում, նշվում է նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթղթում, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete տեղեկագրում։ Փաստաթղից հետեւում է, որ բացառություն է արվել Սինգապուրի համար, որտեղ 16,2 տոկոս մաքսատուրքը կգործի արտադրանքի մի մասի վրա եւ Բոսնիայի համար, որտեղ կպահպանվի զրոյական տոկոսադրույքը։ Ավելի վաղ Polskie Radio 24-ը, հղում անելով Բրյուսելի աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է արգելել ուկրաինական գյուղմթերքի մատակարարումը Եվրոպա։ Ռադիոկայանի տվյալներով՝ ԵՀ-ն կարող է ցորենի, եգիպտացորենի, արեւածաղկի, հլածուկի ներկրման արգելք սահմանել։ Նշվում է, որ այս հարցի քննարկումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հանդիպման ժամանակ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Բանակցություններին պետք է մասնակցի նաեւ գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։

Լրահոս