Թուրքիան ցանկանում է օգնել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Ուկրաինայում շուտափույթ խաղաղության հաստատումն է։ Աստանայում ընթացող Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցությունում (ԱՓՎՄԽ) Թուրքիայի նախագահն ընդգծել է Անկարայի կողմից ուկրաինական նավահանգիստներից ցորենի դուրսբերման համաձայնագրի եւ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ռազմագերիների փոխանակման մասին։ «Մեր նպատակը ձեռք բերված տեմպը պահպանելն է՝ չնայած տեղերում դժվարություններին, եւ որքան հնարավոր է արագ հրադադարի հասնելով՝ արյունահեղությունը կանգնեցնելը»,- ասել է Էրդողանը։

Լրահոս