Թուրքիան կարող է Սիրիայում ցամաքային գործողություն սկսել՝ ի հեճուկս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արգելքի․ Global Times

Թուրքիան մտադիր է ցամաքային ռազմական գործողություն սկսել Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ «ցանկացած պահի»՝ չնայած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արգելքին, գրում է չինական Global Times թերթը։ Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են դիվանագիտական ճանապարհով համոզել Անկարային չսկսել գործողությունը, սակայն, ինչպես կարծում են ռազմական փորձագետները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կվարվի «իր ձեւով»։ «Այս տարածաշրջանը սահմանակից է Թուրքիային, իսկ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը գտնվում են այս տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա»,-ասել է արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հարցերով փորձագետ Էզգյուր Էքսին:

Լրահոս