Թուրքիայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։ «Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Լրահոս