Թուրքիայում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժել է 22 մարդ

Թուրքիայի Մուղլա նահանգում միկրոավտոբուսն ու բեռնատարը բախվել են իրար։ Վթարը տեղի է ունեցել Չաքալար բնակավայրի շրջանում գտնվող Երկեսիկ-Օրեն մայրուղու վրա։ Դեպքի վայր ժամանած փրկարարները դեֆորմացված բեռնատարից դուրս են բերել վարորդին եւ նրա կողքին գտնվող ուղեւորին: Ընդհանուր առմամբ վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Լրահոս