Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 48 500-ի

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48 448-ի, երկուշաբթի հայտարարել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ «Զոհերի թիվը հասել է 48 448-ի, այդ թվում՝ 6660 օտարերկրացի»,- Մալաթիայում կայացած ճեպազրույցում ասել է Սոյլուն ։ Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

Լրահոս