Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45 089-ի

Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Hürriyet թերթը՝ հղում կատարելով հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչությանը։ «Համաձայն վերջին տեղեկատվության՝ Կահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա եւ Էլյազըգ նահանգներում զոհվել է 45 089 մարդ»,- տեղեկացրել է պարբերականը՝ վկայակոչելով վարչությանը։ Փետրվարի 6-ին, ինը ժամ տարբերությամբ, 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել հանրապետության հարավարեւելյան Կահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են թուրքական տասնյակ նահանգներում եւ հարեւան երկրներում, ամենից շատ տուժել է Սիրիան։ Երկուշաբթի Հաթայ նահանգում գրանցվել է երկու նոր ստորգետնյա ցնցում՝ 6,4 եւ 5,8 մագնիտուդով։

Լրահոս