Թուրքիայի ֆինանսների նախարարն ասել է, որ փորձելու է «Գազպրոմից» գազի գնի զեղչի հասնել

Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին ասել է, որ փորձելու է «Գազպրոմից» գազի գնի զեղչի հասնել, տեղեկացրել է The Financial Times թերթը։ Նեբաթին նշել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան տնտեսական լավ հարաբերություններ ունեն, ինչի առնչությամբ էլ նա կփորձի Ռուսաստանում գնված գազի մեծ ծավալի համար զեղչ ապահովել։ «Թուրքիան միջազգային ֆինանսական համակարգում զգույշ է գործում։ Երկիրն իրեն այնպես չի պահի, որ խախտումներ առաջանան միջազգային ֆինանսական համակարգում։ Մենք դա պարզ հասկանալ ենք տալիս։ Մեզ մոտ ամեն բան օրինական ճանապարհով է գալիս»,- ասել է Նեբաթին։ Բացի այդ, թուրք պաշտոնյան նշել է, որ խնդրել է «Գազպրոմին» հետաձգել գազի համար վճարելու ժամկետը։

Լրահոս