Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը 5,3 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Թուրքիայի Նիղդե կենտրոնական նահանգը, հաղորդում է Anadolu-ն։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 7 կմ։ Այն տեղի է ունեցել Բորի շրջանում տեղական ժամանակով 13:27-ին, հայտնել է բնական աղետների դեմ պայքարի թուրքական AFAD գործակալությունը: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։ Ցնցումները տեղի են ունեցել այն ժամանակաշրջանում, երբ Թուրքիան պայքարում է փետրվարի 6-ին երկրի հարավային շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետեւանքների դեմ։

Լրահոս