Թեհրանում ընթանում են Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի բանակցությունները

Թեհրանում՝ Սաադաբադ համալիրում, ընթանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները, գրում է Mehr-ը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ժամանել է Իրան՝ նախագահի Ռայիսիի հրավերով։ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Պլանավորման եւ բյուջետային հարցերի կազմակերպության ղեկավար Մասուդ Միր-Քազեմին։ Այնուհետև Ռայիսին պաշտոնապես դիմավորել է Փաշինյանին Թեհրանում Սաադաբադ համալիրում։ Դիմավորման արարողությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև սկսվել են երկկողմ բանակցությունները։ Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների կարեւորագույն թեմաներն են տարբեր քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը։

Լրահոս