Թեժ գծով ստացված ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները. քաղաքապետ

Նայո՞ւմ եք ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունը: Նայո՞ւմ եք, որ վարչական շրջանները շատ դեպքերում թեժ գծերի ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժմանակ դիմելով Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանին, ասաց քաղաքապետա Հրաչյա Սարգսյանը: Վահան Արսենյանն ընդունեց, որ լինում են նման դեպքեր և այդ ժամանակ իր ղեկավարած ստորաբաժանումից զանգահարում էն վարչական շրջաններ, կամ, անհրաժեշտության դեպքում, իր աշխատակիցներն են ահազանգի հետ կապված ուսումնասիրություններ կատարում և համագործակցում են վարչական շրջանների հետ: «Չէ, էդ ընդհանուր բնույթի պատասխան է, այդպես չի լինում: Ես մի քանի պատասխան եմ կարդացել: Քաղաքացիների գրած ֆեյսբուքյան ահազանգերի պատասխանները ես անձամբ նայում եմ, հետո նոր տեղադրում ենք, այդտեղ, վարչական շրջաննե՛ր, պատասխանների հետ լուրջ խնդիր ունենք: Ես նայում եմ այն տրամաբանությամբ, որ եթե ես լինեմ քաղաքացի և դիմեի քաղաքապետարան, ինձ ինչպե՞ս կպատասխանեին»,-ասաց քաղաքապետը և քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Աբրահամյանին հանձնարարեց ուսումնասիրություններ իրականացնի և զեկուցի թեժ գծով ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունն կարգավորելու մեխանիզմները: Հրաչյա Սարգսյանը նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց, որ բոլոր թեժ գծերի պատասխաններն իրենք հաստատեն, նոր ուղարկեն քաղաքապետարան: «Վստահ եմ, որ շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները: Սխեմա ձևավորեք, որ թեժ գծի պատասխաններն անպայման վարչական շրջանների ղեկավարներից գան, որ իրենք այդ բովանդակությունը նայեն»,-հանձնարարեց Երևանի քաղաքապետը:

Լրահոս