Թայվանի Զինված ուժերը հայտարարել են, որ կղզուն են մոտեցել Չինաստանի բանակի 57 ինքնաթիռ եւ չորս նավ

Թայվանի Զինված ուժերն անցած օրը գրանցել են, որ կղզուն են մոտեցել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) 57 ինքնաթիռ եւ չորս նավ, վկայում է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա ամփոփագիրը։ «Հունվարի 8-ի ժամը 6.00-ից մինչեւ հունվարի 9-ի ժամը 6.00-ն Թայվանի շուրջ գրանցվել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 57 ինքնաթիռ եւ չորս նավ»,- նշվել է նախարարության հաղորդագրությունում։ Տեղեկացվել է, որ 28 ինքնաթիռ մտել է կղզու ՀՕՊ գոտի, այդ թվում՝ երեք BZK-005 անօդաչու, վեց J-11 կործանիչ, երկու Սու-30, 12 J-16 եւ երկու J-10, երկու H-6 ռմբակոծիչ եւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման KJ-500 ինքնաթիռ։ Թայվանը օդային եւ ծովային պարեկ է ուղարկել՝ հսկելու իրավիճակը, ինչպես նաեւ պատրաստ վիճակի է բերել ցամաքային բազավորման հրթիռային համալիրները։

Լրահոս