Ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Արցախի շրջափակմանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը: Դրան ի պատասխան պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթև ու ավելի բարդ պայմաններում: Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին»: Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Լրահոս