Ընդդիմությունը վերադառնում է Ազգային ժողով. կմասնակցեն նիստերին

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները վերադառնում են խորհրդարան: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ կմասնակցեն եկող շաբաթվա ԱԺ նիստերին Բայց, նրա խոսքով, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: «Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում:  Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են», - Facebook-ի իր էջում գրել է Թովմասյանը:

Լրահոս