Էրդողանն ու Պուտինը քննարկել են «հացահատիկի գործարքը»

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են «հացահատիկի գործարքը»։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունը հաղորդում է, ոև հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային գործընթացները՝ շեշտը դնելով «հացահատիկի համաձայնագրի» վրա։ Էրդողանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել 120 օրով «հացահատիկի նախաձեռնության» երկարացման հարցում կառուցողական դիրքորշման համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի ձգձումը մեծացնում է ռիսկերը, հետեւաբար, կարեւոր է դիվանագիտական ​​բանակցությունների վերսկսումը։ Նա նաեւ գոհունակություն է հայտնել Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծելու Ռուսաստանի ղեկավարի առաջարկի առնչությամբ։ Նրա խոսքով, աշխատանքային խմբերը առաջիկայում ակտիվ կքննարկեն հարցը՝ հաշվի առնելով տեխնիկական, իրավական եւ առեւտրային տեսանկյունները։

Լրահոս