Էրդողանը Ռուսաստանին Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպի մասնակից չի համարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանին Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպի մասնակից չի համարում։ «Ես ստիպված եմ հարգել Ռուսաստանի դիրքորոշումը, որը հայտարարել է, որ դա իր հրթիռը չէ։ Մեզ համար դա կարեւոր է»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով Բալիում «Քսանյակի խմբի» գագաթաժողովին մասնակցության արդյունքների վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։ Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ կողմնակից է, որպեսզի միջադեպը հանգամանալիորեն հետաքննվի։ Բացի այդ, Էրդողանը կարեւոր է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «դրանք ռուսական արտադրության հրթիռներ չեն եղել»։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ իրենք շփման մեջ են միմյանց հետ՝ որպես ՆԱՏՕ-ի վեց երկրներ։ Եղել է նաեւ Բայդենի հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ պնդելը, թե հրթիռները ռուսական արտադրության էին, սադրանք է։ Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Այս առնչությամբ մենք կարծում ենք, որ այդ մեթոդը՝ որպես սադրանք, ճիշտ չէ։ Խաղաղության ճանապարհն անցնում է երկխոսության միջով»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը։

Լրահոս