Էս կառավարություն չի` փորձանք ա

Նիկոլին ընտրելուց որոշ ժամանակ անց, «նիկոլականին» հարցնում են. -ինչպե՞ս ես ապրում, գո՞հ ես Նիկոլի կառավարումից: Նա բարկացած պատասխանում է. - ինչի՞ց եմ գոհ, սնունդը, կոմունալը խայտառակ թանկացել ա, երկու տղերքս թողել փախել են Ռուսաստան, ադրբեջանցիք ամեն օր կրակում են ախպորս գյուղի վրա, մեծ աղջիկս Շենգավիթի տները ծախել ընտանիքով գնում ա Ամերիկա, որ թուրքերը մի օր չգան ու տան մեջ ընտանիքին վնասեն, երկու ջահել թոռներս դառնում են թմրամոլ, փոքր աղջիկս առանց քաշվելու` լգբտ-ների հետ ա ժամանակ անցկացնում, նիկոլենք միլիոններով պարգևավճարները ստանում են, իսկ թոշակները երեք հազար դրամով են բարձրացնում, ու էդպես լիքը պրոբլեմներ: Սենց որ գնա, ժողովուրդ չի մնալու Հայաստանում, ով ինչ հիվանդություն ասես` ունի արդեն: Էսի կառավարություն չի, էսի փորձանք ա այ ախպեր... - Բա հիմա ո՞վ ա մեղավոր, դու´ ես ընտրել, ինչի՞ ես դժգոհում: - Ո՞նց թե, պարզ չի՞, որ «նախկիններն» են մեղավոր: Իրանք մեզ ասում էին Նիկոլը դավաճան ա, մի´ ընտրեք` շատ լավ իմանալով, որ հենց իրանց ինադու գնալու ենք Նիկոլին ընտրենք: Իրանք պետք ա մեզ ասեին Նիկոլին ընտրեք, որ իրանց ինադու մենք նիկոլ չընտրեինք, ու հիմա էս օրի չէինք լինի: Այ սենց նախկինների պատճատով մեր ժողովուրդը Նիկոլի ձեռքը տանջվում ա:)

Լրահոս