Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը

Էստոնիայի ձեռներեցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստյան Յարվանը հայտարարել է, որ պաշտոնյաներին կարգելվի օգտագործել Tik Tok հավելվածը պետության կողմից տրամադրված հեռախոսներում: Այս մասին նախարարը հայտնել է Eesti Paevaleht թերթին։ «Համապատասխան հրաման է եղել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների պետական կենտրոնից։ Առայժմ խոսքը միայն TikTok-ի մասին է։ Այս ամիս կենտրոնացված կառավարվող հեռախոսներից հավելվածը կհեռացվի, իսկ տեղադրումը կարգելվի», - հայտարարել է նախարարը։

Լրահոս