Էդմոն Մարուքյանի կարճ հիշողության մասին

Էդմոն Մարուքյանի կարճ հիշողության մասին Էդմոն Մարուքյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ, տողատակերով, սակայն բոլորիս հասկանալի ձևով ասաց, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։ Իհարկե, տառ առ տառ չասաց, բայց նաև չասաց, որ Արցախն անկախ է եղել, երևի մոռանում է, որ նախկինում ելույթներ ունենալուց արտաբերում էր «Անկախ Արցախ» միտքը։ Մարուքյանն այնքան կարճ հիշողություն ունի, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը համարում էր հաղթանակ, իսկ հիմա` ոչ։ Փոքրիկ հիշեցում հատուկ իր` երկերեսանի Էդմոնի համար. նոյեմբերի 9֊ին, Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայից հետո, Էդմոնն ասում էր, որ կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը։ Սրանից կարճ ժամանակ անց, Էդմոնը հայտարարեց, որ նոյեմբերի 9֊ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ։ Հիմա, երբ Նիկոլի կողմից նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան` Էդմոնն իր հիշողությունից ջնջել է նախկինում իր բոլոր խոսացածները, բոլոր դեպքերն ու նաև դեմքերը։

Լրահոս