Էդգար Ղազարյանն ընդունվել է ՀՀ ԳԱԱ մագիստրատուրա

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընդունվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա` իրավագիտություն մասնագիտությամբ։ Այս մասին հաղորդել է նա իր ֆեյսբուքյան էջում: «Քանի որ այս իշխանությունները զրկել են ինձ պետական, մասնավոր և ակադեմիական ոլորտում աշխատելու բոլոր հնարավորություններից, ուստի որոշեցի այդ ընթացքում հարստացնել և ֆորմալ ձևակերպել իմ իրավագիտական գիտելիքները, տնտեսագետից բացի ստանալ նաև իրավագետի մասնագիտություն` ընդունվելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա` իրավագիտություն մասնագիտությամբ»,- գրել է Ղազարյանը:։

Լրահոս