«Էդգար Ղազարյանի թեկնածությունն առաջադրվել է երկու խմբակցությունների կողմից՝ համատեղ, իսկ Սերժ Սարգսյանը մեզ չի դիմել». Արծվիկ Մինասյան

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԺ ընդդիմության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածությունն իբր առաջադրել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և, որ «Հայաստան» դաշինքը ստիպված է միացել այդ առաջարկին: Ավելին, ըստ այդ հրապարակումների, Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրումը իբրև թե եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտահղացումը։ 168.am-ը կապ հաստատեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դա իրականում երկու խմբակցությունների համատեղ որոշում է եղել. «Որոշման մասին մանրամասն ներկայացված է 2 խմբակցությունների համատեղ նիստի քաղվածքից՝ կայացված որոշման մեջ, որտեղ մանրամասն նշվել է, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել: Ագնեսա Խամոյանն էլ է արդեն պարզաբանել այս հարցը, այնպես որ, լրացնելու բան չկա: Արհեստական, ինչ-որ բաներ կփորձեն փնտրել, գտնել, փորփրել, բայց իմաստ չկա: Դուք հիմք վերրցեք այն որոշումը, որը հրապարակված է, և որտեղ մանրամասն նկարագրված են առաջադրման կամ առաջադրմանը միանալու, ավելի շուտ՝ նախաձեռնություններին ընդառաջելու հիմքերը: Այնտեղ մանրամասն գրված են թե մոտեցումները, թե սկզբունքները»:

Լրահոս