Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ հարցերի տեղիք է տվել. ԱԱԾ պահեստազորի սպաները պատրաստ են կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների հետ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար։ Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։ «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը պատճառ է դարձել ժամկետային ծառայության 15 զինվորի ողբերգական մահվան: ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, արձանագրում, որ ցավը ընդհանուրինս է: Դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ իրավամբ հարցերի տեղիք է տվել, ավելին, կասկած հարուցել: Հետևաբար, քննությունն առավելագույնս խորը և թափանցիկ պիտի ընթանա: ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար», - նշված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հաղորդագրությունում:

Լրահոս