Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր դեմ ոստիկանության ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել

Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։ Գործով նախնական դատական նիստ հրավիրվել է հունվարի 17-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում

Լրահոս