Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուր իմանալու, այնտեղ իմացավ, որ տղան մահացել է

Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուր իմանալու համար, այնտեղ իմացավ, որ տղան զոհված էր։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։ Կայքին հաջողվել է մանրամասներ իմանալ ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից։ Ինժեներասակրավորային վաշտի կացարանում, մուտքի մոտ տեղադրված է եղել փայտի վառարան։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ անձնակազմը ներսում քնած է եղել։ Ուժեղ կրակի պատճառով քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուս մասը փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, չեն կարողացել։ Վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն, բայց նրանք էլ են այրվել։ Վանդակաճաղերով պատուհանից մի քանի հոգի փորձել են դուրս գալ, ըստ երևույթին` հենց վիրավոր զինծառայողներն են։ Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։ Աղբյուր՝ Sputnik Արմենիա

Լրահոս