Զոդի կամրջի մոտ բախվել են «Մերսեդեսը» եւ մարդատար գնացքը

Փետրվարի 13-ին, ժամը 20։28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1979 թ.) և մարդատար գնացքը (մեքենավար` Ս․ Գ․, ծնված 1961 թ.)։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս