Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայանում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ․ Shamshyan

Այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ն է։ Ոստիկանները պարզում են նաև, որ վիրավորը հրազենային վնասվածքը ստացել է Արշակունյաց պողոտայում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարևանությամբ գործող «Max Oil» բենզալցակայանում։ Մինչ քննչական խմբի ժամանումը ժամը 05։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվում, որ Արշակունյաց պողոտայից գլխի հատվածում ստացած վնասվածքով բժիշկների շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Ի․-ն է, ով վնասվածքը ստացել է նշված բենզալցակայանում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 04։30-ի սահմաններում 2 դիմակավորված քաղաքացի, որոնցից մեկը հրազենով զինված, մուտք են գործել նշված բենզալցակայան ու աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել, սակայն վերջիննես չեն ենթարկվել նրանց, դուրս են հրավիրել տարածքից ու այդ ժամանակ սկսվել է քաշքշոց, որի ժամանակ էլ դիմակավորված ճիվաղներից մեկը բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա երկուսն էլ դիմել են փախուստի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում աշխատել է նաև քրեագետը, ով դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և 1 կրակոցի հետք։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս