Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ԶԻԼ» ու «JAC» բեռնատարները. Վարորդներից մեկն արգելափակվել է ներսում

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» և «JAC» մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «JAC» մակնիշի բեռնատարի վարորդը արգելափակվել է։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս