Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:
Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով: