Երևանում Ford Focus-ը բախվել է Toyota, «ԳԱԶԵԼ», Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում Երևանի բնակիչ 34-ամյա Արսեն Արիստակեսյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով բախվել է Toyota, Газель, Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վթարված ավտոմեքենաների վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լրահոս