Երևանում 66-ամյա տղամարդը ցած է նետվել իր բնակարանի պատուհանից ու մահացել․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 08։50-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 39/9 շենք, որտեղ բակում հայտնաբերել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 66-ամյա Ս. Ա-ն է, ով ինքնասպանություն է գործել նշված շենքի 4-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս