Երևանում 27-ամյա վարորդը «Փարվանա» ռեստորանի մոտ Opel-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Եղոյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, բժիշկները, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։

Լրահոս