Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով: Պարեկները բարձրախոսով «կա՛նգ առ» պահանջ են մի քանի անգամ ներկայացնում, նշելով մեքենայի համարանիշները, սակայն վարորդը դիմում է փախուստի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկների մոտ գնալով ավելի են կասկածները շատանում ու սկսում են հետապնդել: «Այդ ընթացքում դարձյալ մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի: Տեսնելով, որ Նիվայի վարորդը չի ենթարկվում՝ պարեկները իրենց գործընկերներին կապով տեղեկացնում են, թե որ ուղղությամբ է սլանում վարորդը: Արդեն Երևանի գնդի ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արամ Խաչատրյանը իր գործընկերոջ հետ ավտոմեքենայով շարժվում է դեպի Լամբադա կամուրջ, որի հարևանությամբ էլ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային: Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ: Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին, ով գույքի դիտավորյալ վնասում և մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխվում է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ավտոմեքենան էլ տեղափոխվում է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ Նիվան վարել է Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Խելացի դարբնոց» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս