Երևանում պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki-ին, ապա դիմել փախուստի

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի պարեկ Գրիգոր Սիմոնյանը նախօրեին ժամը 17:30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղի 16 հասցեի մոտ,  Ծաղկի փողոցում, ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki մակնիշի ավտոմեքենային ու անգամ չի բարեհաճել կանգնել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:  Կին վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և այդ մասին տեղեկացրել։ Նույն պարեկը նաև չարամտորեն կատարել է ճանապարահային երթևեկության կանոնների կոպիտ խախտում։ Շինարարներ-Աբելյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ծառայողական ավտոմեքենայով դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անգամ անցնում կարմիր լույսի տակով։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է նա չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անցնում կարմիր լույսի տակով։

Լրահոս