Երևանում «Շկոդան» բախվել է բազալտե սանդուղքներին և հենապատին. վարորդը տեղում մահացել է

Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վարորդի մահը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լրահոս