Երևանում հայտնաբերվել է 70-ամյա կնոջ դի․ նրան մահ պատճառելու կասկածանքով բաժին են ներկայացրել դստերը․ Shamshyan.com

Երեւանում, նոյեմբերի 23-ին շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Իսկ հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 70-ամյա Զոյա Է․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ մահացածի աչքի տակ հայտնաբերվել է կապտուկ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ կապտուկն առաջացել է նշված բնակարանում Զոյա Է․-ի աղջկա՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Մարինա Պ․-ի կողմից բռունցքով հարվածելու հետևանքով։ Քրեական հետախուզության օպեր լիազորները նշված բնակարանում հայտնաբերել են Մարինա Պ․-ին և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս