Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է․ Shamshyan.com

Հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը և ահազանգել շտապօգնություն։ Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը զինծառայող էր։

Լրահոս