Երևանում երիտասարդների մոտ զենք են գտել, նրանցից 1–ը փախչելիս ընկել է և վնասվածքներ ստացել

Երևանի Չարենցի փողոցում 28-ամյա և 37-ամյա երիտասարդների են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել են զենքեր և փամփուշտներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները Չարենցի փողոցում գիշերը ժամը 02։25-ին հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա և 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով 2 հրազեն և «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Լրահոս