Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11։45-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ։ Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե ցուցանակին։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացու, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ «Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսից ևս 8 անձի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,–գրում է կայքը։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը։ Հավելենք, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։ Վթարի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լրահոս