Երևանում բախվել են Mercedes E320-ն ու Nissan Tida-ն. վարորդները հոսպիտալացվել են․ Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01։20-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 117 շենքի դիմաց բախվել են Mercedes E320 և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 45-ամյա Արեն Սողոմոնյանն ու 32-ամյա Հովսեփ Ավետիսյանը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթեզրին։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Nissan-ի գազաբալոնի արտահոսքը և տեղում կատարել հերթապահություն։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։

Լրահոս