«Երևանն ու Զանգեզուրը հայերին նվիրելը մեծ հանցագործություն էր Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը հերթական անգամ խեղաթյուրել է պատմությունն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Սյունիքը ներկայացրել որպես «ադրբեջանական տարածք», որը ժամանակին խորհրդային իշխանությունները «նվիրել են հայերին»։  «Եվ նախկինում կային, և այսօր կան որոշ մարդիկ, որոնք փորձում են տարբեր պատճառներով արդարացնել «Երևանը հայերին նվիրելը», բայց ես գտնում եմ, որ ոչ մի բացատրություն ընդունելի չէ, որովհետև հայերը չբավարարվեցին դրանով»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, թե «նրանք, ովքեր կարծում էին, որ հայերը դրանով բավարարվելու են, մեծապես սխալվել են»։ «Պատմության հետագա ընթացքը կրկին ցույց տվեց դա։ 1920 թվականին, սովետական իշխանության որոշմամբ և հայ ազգայնականների պնդմամբ, Ադրբեջանից անջատեցին և Հայաստանին միացրեցին նաև «մեր մյուս պատմական տարածքը»՝ Զանգեզուրը։ Դա հերթական հանցագործությունն էր Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ։ Այդ որոշման նպատակը նույնպես շատ պարզ էր։ Առաջին հերթին, հայ ազգայնականները կարևոր դիրքեր էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում։ Մյուս կողմից, դա աշխարհագրական առումով Ադրբեջանը Նախիջևանից և Թուրքիայից կտրելուն ուղղված քայլ էր»,- հայտարարել է Ալիևը։

Լրահոս