Երևանյան լճի հարակից տարածքում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի հեծանվուղի, ճեմուղի

Երևանյան լճի հարակից տարածքում ընթացքի մեջ են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 27-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ծրագրի շրջանակում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի լանդշաֆտին համահունչ քարապարտեզների ձևավորում:

Լրահոս