Երևանի փողոցներից մեկում քաղաքացին հանկարծամահ է եղել

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ ու հայտնել, որ Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը փորձել է փողոցում ինքնազգացողությունը վատացած տղամարդուն օգնություն ցուցաբերել։ Ցավոք, պարզվել է, որ նա հանկարծամահ է եղել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լրահոս